«Հիմա փորձում եմ տոմս գնել՝ Հայաստան մեկնելու համար»․ Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, Euromedia24-ի հետ զրույցում նշեց, որ շոկի մեջ է՝ իմանալով ամուսնու ազատ արձակման մասին։
«Ես շատ ուրախ եմ, չեմ կարողանում հավատալ, Աստված իմ»,– ասել է Լինդա Էուլջեքչյանը հավելելով որ պատրաստվում է տոմս գնել և Հայաստան գալ։
Հիշեցնենք, որ այսօր Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում, տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը։










