Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում իմ աշխատավարձն ավելի բարձ էր, քան՝ նախարարի, սակայն ես շատ գոհ եմ, որ ընտրել եմ այս ճանապարհը. Գալյան


Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում իմ աշխատավարձն ավելի բարձ էր, քան՝ նախարարի, սակայն ես շատ գոհ եմ, որ ընտրել եմ այս ճանապարհը. Գալյան
Հունվար 14 14:13 2026

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ փոխնախարարի պաշտոնում նշանակվող անձ է եղել, ով հրաժարվել է պաշտոնից՝ աշխատավարձի քիչ լինելու պատճառով։

 

«Այսքան անկեղծացա, իմ մասով էլ անկեղծ լինեմ։ Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից հետո, երբ նշանակվեցի նախարարի պաշտոնում, իմ աշխատավարձը տարբերվում էր՝ ինձ համար անբարենպաստ տեսանկյունից, քանի որ ցածր էր։ Ես կարող էի նաև չընտրել նախարարի պաշտոնը, բայց ընտրեցի՝ հաշվի առնելով սոցիալական վիճակի բոլոր այն վատթարացումները, որոնք կան։ Ինձ այն աշխատանքի բնույթը գրավեց, որն այսօր ես իրականացնում եմ և ես շատ գոհ եմ, որ ընտրել եմ այս ճանապարհը»,-հավելեց նա։

 

Դիտարկմանը՝ ինչո՞ւ ուսուցիչների դեպքում էլ այս մոտեցումը չի կիրառվել, Գալյանը պատասխանեց. «Շատ պարզ պատճառաբանությամբ՝ տարբեր մարմինների հետ կապված աշխատավարձերի բարձրացման ֆորմուլաները մշակվել են տարբեր ժամանակահատվածներում և տարբեր կերպ։ Ուսուցիչների համար գործարկվել է ատեստավորման համակարգը, որի արդյունքում մեր երկրում կան հարյուրավոր ուսուցիչներ, որոնք 500 հազար և ավելի աշխատավարձ են ստանում»։