Պրոցեսները ցույց են տալիս, որ դրական կուլմինացիաները դեռ առջևում են. «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես առիթ ունեցա շնորհավորելու հայաստանցիներին՝ երեկ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման արդյունքներով ՀՀ-ի և ԱՄՆ կառավարության կողմից տարածված հայտարարության առիթով, որը TRIPP նախագծի մասին է։ Ես ուզում եմ բոլորին շնորհավորել նաև մեր տարածաշրջանում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի և ինստիտուցիոնալացման բոլոր կողմնակիցներին։ …Ուզում եմ ԱՄՆ-ին ևս շնորհավորել, ԵՄ-ին շնորհավորել»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ աշխարհը փոթորկվում է, իսկ Հայաստանը և տարածաշրջանը քայլ առ քայլ վեր են ածվում անվտանգության միջավայրի։
«Սա շատ մեծ ձեռքբերում է։ Ըստ էության՝ սրանով կանաչ լույս է վառվում տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության համար։ Ցանկանում եմ ընդգծել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը, որի անձնական հետաքրքրվածությունն ու անձնական ներգրավվածությունը, իհարկե, անկասկած ունեցել են վճռորոշ նշանակություն, և մեզ հարկավոր է մտածել հետագա քայլերի մասին»,-ասաց նա։










