Ինչու Պապիկյանը ԶՈւ հոգևոր առաջնորդության եկեղեցի չի գնում պատարագի, ասում է՝ եթե մի տեղ գնա՝ պետք է Վեհափառի անունը զեղչվի (Տեսանյութ)


Ինչու Պապիկյանը ԶՈւ հոգևոր առաջնորդության եկեղեցի չի գնում պատարագի, ասում է՝ եթե մի տեղ գնա՝ պետք է Վեհափառի անունը զեղչվի (Տեսանյութ)
Հունվար 13 18:17 2026

Aysor.am-ի լրագրողն այսօր Պաշտպանության նախարար Պապիկյանից հետաքրքրվեց՝ շրջիկ և կեղծ պատարագներին մասնակցելու փոխարեն՝ ինչո՞ւ մեկ անգամ չի գնում ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցի ու այնտեղ մասնակցի պատարագի։ 

«Թե՞ հրահանգված է մասնակցել այն պատարագներին, որտեղ Նիկոլ Փաշինյանն է ու որտեղ զեղչվում է Վեհափառի անունը»,-հետաքրքրվեցինք նրանից։

Պապիկյանն էլ ասաց,  թե պատարագի մասնակցում է այնտեղ, որտեղ ուզում է։

Նա հավատացրեց, թե չունի ինֆորմացիա՝ որտեղ է վկայակոչվում Վեհափառ Հայրապետի անունը, որտեղ՝ ոչ։

«Եթե ես մի տեղ մասնակցեմ՝ վստահ եղեք, որ չի վկայակոչվի»,- հավելեց Պապիկյանը։