Շատ հայտնի դատավոր կա, երբ ինքը փողոցով քայլում է ու մարդ է տեսնում, տխրում է, ասում է՝ չէ՞ որ այս մարդուն կարող էի կալանավորած լինել. Արամ Վարդևանյան


Շատ հայտնի դատավոր կա, երբ ինքը փողոցով քայլում է ու մարդ է տեսնում, տխրում է, ասում է՝ չէ՞ որ այս մարդուն կարող էի կալանավորած լինել. Արամ Վարդևանյան
Հունվար 13 16:42 2026

«Մեր ձևով» ժողովրդական շարժման ղեկավար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանն այսօր դատավորներից մեկի մասին պատմություն պատմեց՝ անուն, սակայն, չնշելով։

«Ի դեպ, շատ հայտնի դատավոր է։ Ասում են՝ երբ ինքը փողոցով քայլում է ու մարդ է տեսնում, տխրում է, ասում է՝ չէ՞ որ այս մարդուն կարող էի կալանավորած լինել»,- պատմեց Վարդևանյանը։

Լրագրողներից մեկը հարց տվեց՝ գուցե դատավոր Մասիս Մելքոնյա՞նն է։

«Չէ, բայց շատ հեռու չեք»,- արձագանքեց Վարդևանյանը։

Նա ասաց, որ արդարադատության ու արդարության համար առաջին երաշխիքը մարդասիրությունն է։

«Որ մարդիկ կալանքը չֆետիշացնեն, հենց այդ ժամանակ կլինի արդարություն, հետո՝ արդարադատություն»,- ընդգծեց Վարդևանյանը։