«Հայաստանի քաղաքականությունը պետք է ուղղված լինի ոչ թե խաղաղության շեշտադրումով, այլ անվտանագության և համագործակցության. Արտակ Զաքարյան


«Հայաստանի քաղաքականությունը պետք է ուղղված լինի ոչ թե խաղաղության շեշտադրումով, այլ անվտանագության և համագործակցության. Արտակ Զաքարյան
Հունվար 13 16:13 2026

Ոչ մի հեքիաթ, ոչ մի իրականությունից կտրված բան չկա, ընդամենը պետք է համապատասխան քաղաքականություն իրականացնել և հավասարակշռել բոլոր այն շահերը, որոնք մեծ տերությունների կողմից փոխում են Հարավային Կովկասը․ ՀՀԿ-ի կողմից կազմակերպված «Հայաստանը և տրանսպորտային մեգանախագծերը» թեմայով քննարկմանը հայտարարեց ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը։

«Չինաստանին ամեն գնով պետք է հասնել Եվրոպա, որովհետև արժեքը տարեկան 700 մլրդ դոլար է, ԱՄՆ-ին պետք է հասնել Կենտրոնական Ասիա, որպեսզի ոչ միայն վերահսկողություն իրականացնի, այլ նաև ՌԴ-ին դուրս մղի տարբեր կարևոր ծրագրերից։ Թուրքիային պետք է կապող օղակ լինել եվրոպական շուկաների և Կենտրոնական Ասիայի միջև և դերակատարումն ամրապնդել Մերձավոր Արևելքում։ Հնդկաստանին պետք է, որ Հյուսիս–Հարավ միջանցքով դուրս գա եվրոպական շուկաներ։ ՌԴ-ին պետք է հյուսիս–հարավ կապ հաստատել տաք ջրերի հետ, ինչպես ասում են՝ հարավային ծովային միջոցներին։ Սրանք կենսական շահեր են, և խոշոր պետությունները պատրաստ են նաև պատերազմների՝ կոմունիկացիաների համար»,- ասաց նա։

Զաքարյանը նշեց, որ այս ամբողջ կոմունիկացիոն պատկերի մեջ շահը ոչ թե խաղաղությունն է, այլ անվտանգությունը, որովհետև խաղաղություն ոչ ոք ոչ ոքի հենց այնպես չի տալիս, բայց անվտանգություն տալիս է․ «Հայաստանի քաղաքականությունը պետք է ուղղված լինի ոչ թե խաղաղության շեշտադրումով, այլ՝ անվտանագության և համագործակցության»։