Փաշինյանի կողմից առաջ մղվող կեղծ օրակարգին, այդ թվում «խաղաղության խաչմերուկին», կա այլընտրանք. Աշոտյան


Փաշինյանի կողմից առաջ մղվող կեղծ օրակարգին, այդ թվում «խաղաղության խաչմերուկին», կա այլընտրանք. Աշոտյան
Հունվար 13 16:02 2026

«Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, այդ թվում ներքաղաքական, մեծապես կապում ենք գլոբալ քաղաքական փոփոխությունների լոկալ դրսևորումների հետ»,- «Հայաստանը և տրանսպորտային մեգածրագրերը» թեմայով քննարկմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ըստ նրա, այսօրվա աշխարհում պայքարը գնում է երկու բանի համար՝ ռեսուրսների և մատակարարման ուղիների, բժշկական լեզվով ասած՝ արյան և արյունատար անթոների համար է  այսօրվա պայքարը։

«Հայաստանն այս ընթացքում հայտնվել է այդպիսի պայքարի կիզակետերից մեկում»,- ասաց Աշոտյանը՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասը, ի մասնավորի Հայաստանը,  ամերիկյան, այլ գերտությունների  ուշադրության կենտրոնում է  գտնվում։

«Մեզ գործող ռեժիմի կողմից հրամցվում է օրակարգ, որը փորձում է  կարմիր թելով  անցկացնել մի թեզ՝ այլընտարնք չկա։ Այսօրվա մեր քննարկումն այն մասին է, որ անգամ ստեղծված իրավիճակում կա այլընտրանք, և այդ այլընտրանքը ոչ միան քաղաքական բանաձևերով է, նաև համակցված է, հիմնավորված է  տնտեսական, մասնագիտական, լոգիստիկ հիմնավորումներով, փաստարկներով։

Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ մղվող կեղծ օրակարգին, այդ թվում այսպես կոչված «խաղաղության խաչմերուկին», կա այլընտրանք, որի վրա ՀՀԿ մասնագիտացված թիմն աշխատել է երկար ժամանակ՝ կապի մեջ լինելով այլ ոլորտի մասնագետների հետ»,- ասաց Արմեն Աշոտյանը։ 

Նա նշեց, որ Հայաստանին հրամցվում է հանցավոր թեզ. «Արցախը տանք, հանգիստ ապրելուց հետո նոր թեզ է հրամցվում՝ Սյունիքը տանք, հանգիստ ապրեն, հետո տալու ենք անկլավները, որ հանգիստ ապրենք, հետո տալու ենք այդ ամեն ինչին խանգարաողներին։ Մինչև ո՞ւր կարելի է տալ, որ այսպես կոչված  հանգիստ ապրենք։ Ակնհայտ է, որ տալով հանգիստ ապրել չենք կարող։ Հայաստանը կարող է ոչ միայն  և ոչ այնքան տալ, որքան նաև ստանալ»։ 

Արմեն Աշոտյանն ասաց. որ «Զանգեզուրի միջանցքի» շահարկման թեման բացառապես Փաշինյանի 7 տարիների քաղաքական գործունեության արդյունքն է։

Մանրամասն՝ տեսանյութում։