Բանակը ոչ մի կերպ չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսների մեջ. Պապիկյան (Տեսանյութ)


Բանակը ոչ մի կերպ չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսների մեջ. Պապիկյան (Տեսանյութ)
Հունվար 13 15:02 2026

Բանակը ոչ մի կերպ չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսների մեջ, սա ես ամբողջությամբ բացառում եմ,  լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Այն, ինչ արձանագրվել է մեր մի շարք գործընկերների կողմից, ոչ աշխատանքային օրը, ոչ քաղաքային միջոցառմանը մարդու ցանկությամբ մասնակցություն է։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ Պաշտպանության նախարարը խրախուսում է ԶՈՒ-ի ինչ-որ միջոցառման մասնակցությունը։ Այդ ժամանակ դուք 1-2 հոգու կարձանագրե՞ք»,-հավելեց նա։

 Անդրադառնալով Արցախի հերոս Կարեն Շաքարյանին կոչումից զրկելուն՝ Պապիկյանը նշժեց, որ Շաքարյանն այն մարդն է, ում հետ ծառայած տարբեր զինծառայողներ վստահաբար կարող են ասել, որ նա մշտապես ծառայել է ՀՀ-ին և արժանացել  կոչումների՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար։