ՀՅԴ–ն 2026–ի ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքային ձևաչափով. Իշխան Սաղաթելյան


ՀՅԴ–ն 2026–ի ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքային ձևաչափով. Իշխան Սաղաթելյան
Հունվար 13 13:47 2026

ՀՅԴ–ն 2026–ի ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքային ձևաչափով, այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց  Իշխան Սաղաթելյանը` ներկայացնելով ՀՅԴ 29–րդ գերագույն ժողովի հայտարարությունը։

Սաղաթելյանը բացատրեց, թե ինչ օրակարգով և երկրում ծառացած որ խնդիրները լուծելու համար են որոշել մասնակցել սպասվող խորհրդարանական ընտրություններին:

«ՀՀ-ն ու ամբողջ հայ ժողովուրդը կանգնած են աշխարհաքաղաքական փոփոխությունների և անվտանգության լրջագույն սպառնալիքների առջև: Գործող վարչակարգի ապազգային և հակապետական քաղաքականությունը հարցականի տակ է դրել ՀՀ պետականության ապագան, և երկրի տարածքային ամբողջականությունը:  Իրավիճակում բեկում մտցնելու, սպառնալիքները չեզոքացնելու և նոր որակի ազգային պետություն կառուցելու առումով գործող վարչախմբի իշխանազրկումը հրամայական է»,- նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:

Նա ասաց, որ  դաշինքով մասնակցելու ձևաչափի շրջանակում առաջնահերթ կբանակցեն «Հայաստան» դաշինքի հետ: