Այսօր՝ հունվարի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Վարդան Ս.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ վերգետնյա անցման մոտ, վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության թիվ 06 բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։










