Նախկինում Սամվել Կարապետյանն էր պահում շատ գործիչների հայանպաստ դիրքորոշման շրջանակներում. «Փաստ»


Նախկինում Սամվել Կարապետյանն էր պահում շատ գործիչների հայանպաստ դիրքորոշման շրջանակներում. «Փաստ»
Հունվար 13 08:44 2026

«Փաստ» թերթը գրում է.

Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո Ռուսաստանում հայանպաստ դիրքորոշում ունեցող բոլոր գործիչներին ադրբեջանական համայնքը սկսում է ներքաշել իր ազդեցության դաշտ կամ գոնե հեռացնել հայանպաստ կեցվածքից: Նախկինում հենց Սամվել Կարապետյանն էր պահում այս գործիչներին հայանպաստ դիրքորոշման շրջանակներում:

 

Մեր աղբյուրի փոխանցմամբ, եթե այսպես շարունակվի, վաղ թե ուշ, ադրբեջանական սփյուռքը կկարողանա չեզոքացնել հայկական սփյուռքի ազդեցությունը Ռուսաստանում: 

Բանն այն էր, որ Փաշինյանի չմտածված քայլերի հետևանքով Ռուսաստանի  2 միլլիոնանոց հայկական համայնքը դառնում է անպաշտպան:  Իսկ նախկին հայանպաստ գործիչները, այդ թվում՝ օրինակ՝ նույն Սոլովյովը, փաստացի հեռանում են հայանպաստ դիրքերից

 
 

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում