Պետական պաշտոնյան պետք է արժանապատիվ վարձատրվի. ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը՝ պատգամավորների ստացած պարգևավճարների մասին


Պետական պաշտոնյան պետք է արժանապատիվ վարձատրվի. ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը՝ պատգամավորների ստացած պարգևավճարների մասին
Հունվար 12 23:46 2026

Մենք պետք է խոսենք պետական պաշտոնյայի վարձատրության մասին: Պետական պաշտոնյան պետք է արժանապատիվ վարձատրվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք արդարացված էր պատգամավորներին մի քանի միլիոն պարգևավճարներ տալը:

 

«Մենք կարող ենք խոսել, թե կոնկրետ, որ պատգամավորի մասին է խոսքը, պետք է նստենք, յուրաքանչյուրին առանձին քննարկենք. ես չեմ կարծում, թե դա լավ գաղափար է: Այդ խնդիրը շարունակում  է մնալ քննարկման առարկա: Ես շատ վաղ տարիքից աշխատել եմ, և որքան կարողացել եմ աշխատել, ինձ միշտ բավարարել է»,- ասել է նա: