Կաթողիկոսին քարով «սատկացնելու» կոչ անելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել


Կաթողիկոսին քարով «սատկացնելու» կոչ անելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Հունվար 12 13:25 2026

Գառնիում, երբ Նիկոլ Փաշինյանը պատարագի էր մասնակցում, ՔՊ-ին պատկանող Civic.am-ի լրագրողի հարցին, թե ինչ է պետք անել, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը հեռանա՝ քաղաքացին պատասխանել էր․ «Մի հատ քար տփեն գլխին՝ սատկացնեն»։

Կաթողիկոսին «սպանելու» կոչով հանդես եկած քաղաքացին, ըստ «Իշխանություն» լրատվականի, Գառնիի բնակիչ Էդվարդ Ստեփանյանն է, ով համայնքում հայտնի է «Ջնդոյի Էդո» մականվամբ։

Տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ բռնության կոչ տարածելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված։

Aysor.am-ը հարցմամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել՝ ի վերջո, ի՞նչ ընթացք ստացավ բռնության կոչով հանդես եկած քաղաքացու հարցը։

«2026 թվականի հունվարի 7-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն»,- հայտեցին դատախազությունից։