Էն կարմիր լույսը, որ մեր փողոցներում վառում է, լեգիտիմության խնդիր ունի, որովհետև պարզ չի, իսկ ով է որոշել, որ էդ կարմիր լույսը հենց տենց պետք է վառի. Փաշինյան


Էն կարմիր լույսը, որ մեր փողոցներում վառում է, լեգիտիմության խնդիր ունի, որովհետև պարզ չի, իսկ ով է որոշել, որ էդ կարմիր լույսը հենց տենց պետք է վառի. Փաշինյան
Հունվար 12 12:27 2026

Ժողովրդի և իրավակարգի օրգանական կապը պետք է հաստատվի, ժողովուրդը պետք է իրավակարգի փաստացի լեգիտիմությունը ճանաչի, «Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման գործնական կամ ընթացակարգային խոչընդոտները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմ կարծիքով, մենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել։ Իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, որովհետև ընտրույթունների արդյունքները կասկածի տակ չեն, բայց այն ընտրությունը, որով իրավակարգ է հաստատվել, այսինքն՝ հանրաքվեն, դրա արդյունքները միշտ և այսօր էլ կասկածի տակ են։ Քանի դեռ այդ կասկածը չի վերացել, իրավակարգի լեգիտիմությունը վիրուսի նման մեզ քայքայելու է։ Մենք այդպես էլ չենք հասնելու ո՛չ արդարության, ո՛չ արդարադատության»,-ասաց Փաշինյանը։

Նա ասաց, թե չունի արդարության և արդարադատության զգացում։

«Իմ եզրակացությունն այն է, որ մենք իրավակարգի լեգիտիմության խնդիր ունենք։ Էն կարմիր լույսը, որ մեր փողոցներում վառում ա, լեգիտիմության խնդիր ունի, որովհետև պարզ չի, իսկ ով է որոշել, որ էդ կարմիր լույսը հենց տենց պետք է վառի»,-ասաց Փաշինյանը։