Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Եկեղեցու վրա․ Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ-ին ներկայացրել է Հայաստանում քաղաքական բռնաճնշումների մասին զեկույցներ


Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Եկեղեցու վրա․ Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ-ին ներկայացրել է Հայաստանում քաղաքական բռնաճնշումների մասին զեկույցներ
Հունվար 12 11:17 2026

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության մշտական/ընդդիմադիր անդամ,  խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, տարածաշրջանի զեկուցող Լուիշ Գրացիային և ԵԱՀԿ ԽՎ Մարդու իրավունքների հարցերով զեկուցող Կարինա  Օդեբրինքին նամակներ է ուղարկել:

Գալստյանը ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության և բռնաճնշումների պատկերը և կից երկու զեկույց ու մեկ հայտարարություն՝ ժողովրդավարության վիճակի և վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական բռնաճնշումների  վերաբերյալ։

ACPR-ի /Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն/ զեկույցը, որը մանրամասն վերլուծում է 2025 թվականի մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների չորս հիմնական դրվագները՝ 

1․Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի դեմ արշավը և նրա ձերբակալությունը։ 

2. «Սրբազան պայքարի» շարժման անդամների ձերբակալությունները։ 

3. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձերբակալությունը։ 

4. ՀՅԴ անդամների ձերբակալությունները։ 

Զեկույցում նաև նշվում է Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու, ինչպես նաև քաղաքական գործիչների, բլոգերների, մարդու իրավունքների պաշտպանների դեմ սկսված լայնածավալ արշավը։