Կոչ ենք անում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին՝ դադարեցնել խախտել ՀՀ Սահմանադրության հոդվածները. «Որդիների Կանչ»


Կոչ ենք անում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին՝ դադարեցնել խախտել ՀՀ Սահմանադրության հոդվածները. «Որդիների Կանչ»
Հունվար 10 22:39 2026

44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողների հիմնադրած «Որդիների Կանչ» ՀԿ-ն իր անվերապահ հավատարմությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ, ազգի Վեհափառ Հայրապետին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին։

«Դեմ ենք Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին:

Կոչ ենք անում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին՝ դադարեցնել խախտել ՀՀ սահմանադրության հոդվածները և մնալ բացառապես ՀՀ սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում»,- նշված է «Որդիների Կանչ» ՀԿ-ի հայտարարությունում։