Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսօր Հայրապետական տնօրինությամբ ազատել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին թեմակալ առաջնորդի պաշտոնից։
Չնայած դրան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել՝ պնդելով, իբրև Գարեգին Երկրորդը «Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ», ուստի նրա որոշումները «առ ոչինչ» են և Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը «շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»։
Սրան ի պատասխան՝ միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը ընդգծել է՝ Հայաստանի վարչապետի վարքագիծը զուրկ է հիմնավորումից։
«ՀՀ վարչապետի վարքագիծը չունի որևէ իրավական կամ բարոյական հիմնավորում։
Մեզ մնում է ապավինել միայն Աստծուն և դատարաններին»,- նշել է Ռոբերտ Ամստերդամը։










