Հայաստանում այլևս սահմանադրությունը չի գործում, կամ ավելի պարզ՝ հակասահմանադրական ռեժիմ է հաստատվել. Քաղաքագետ


Հայաստանում այլևս սահմանադրությունը չի գործում, կամ ավելի պարզ՝ հակասահմանադրական ռեժիմ է հաստատվել. Քաղաքագետ
Հունվար 10 16:41 2026

«Կարելի է հստակորեն փաստել, որ Հայաստանում այլևս սահմանադրությունը չի գործում, կամ ավելի պարզ՝ հակասահմանադրական ռեժիմ է հաստատվել»,- նշում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ 

Ըստ նրա, սկսած 2018-ին ԱԺ-ն շրջափակման կոչից ու ստիպողաբար որոշումներ ընդունելուց, հետո դատարանների շրջափակումից, հետո ՍԴ կազմի ուժային եղանակով փոփոխությունից հետո կարելի է հստակ նման պնդում անել. «Էլ չենք խոսում ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման անկարողությունն ու նման իրավիճակի ճանաչումը որպես փաստ»:

«Այս ամենից հետո, վարչախմբի պարագլուխը հայտարարում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն այլևս կաթողիկոս չի: Սա հերթական անգամ Սահմանադրական կարգի տապալման հերթական դրվագն է:

Սահմանադրական կարգի տապալումը պետք է եզրակացությունների հիմք հանդիսանա»,- գրում է քաղաքագետը: