Դատապարտելի է հոգևորականների միանալն այսպես կոչված բարենորոգման ծրագրին. Տեր Եսայի


Դատապարտելի է հոգևորականների միանալն այսպես կոչված բարենորոգման ծրագրին. Տեր Եսայի
Հունվար 10 13:52 2026

Հունվարի 9-ի երեկոյան և այսօր առավոտյան մեկ տասնյակից ավել հոգևորականներ՝ հիմնականում ծխական քահանաներ, որոնք պատկանում են Նիկոլ Փաշինյանին միացած տիրադավ եպիսկոպոսների ղեկավարած թեմերին, հայտարարություններ են տարածել առ այն, թե միանում են Հայ Եկեղեցու այսպես կոչված ծրագրին: Այս առթիվ 24News-ին Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը փոխանցեց հետևյալը:

 

«Անընդունելի և դատապարտելի է եկեղեցականների միանալը այսպես կոչված Հայ Եկեղեցու բարենորոգման ծրագրին, ինչն ակնհայտորեն Եկեղեցու պառակտում է և որևէ առնչություն չունի Եկեղեցու իրական բարենորոգման հետ։ Եկեղեցու բարենորոգումը մշտապես եղել է Եկեղեցու օրակարգում, հատկապես վերջին տասնամյակներում։ Հոգևոր դասը քաջ գիտի, թե այդ ուղղությամբ ինչպիսի աշխատանքներ էին տարվում, ինչպիսի հանձնախմբեր էին գործում առաջիկա Ազգային-Եկեղեցական ժողովում բարենորոգմանն ուղղված համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու համար։

 

Եկեղեցու բարենորոգումը պետական այրերի իրավասության մեջ չէ և չի կարող կատարվել պետության ճնշման, արտաքին հարկադրանքների ներքո։ Տեղի ունեցող գործընթացները կոպտագույն խախտում են թե՛ ՀՀ Սահմանադրության, թե՛ Եկեղեցու ինքնիշխանության ու իրավունքների»: