Փաշինյանը կոչ է անում պաշտպանել «բարենորոգմանը» միացած քահանաներին


Փաշինյանը կոչ է անում պաշտպանել «բարենորոգմանը» միացած քահանաներին
Հունվար 10 09:17 2026

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգմանը միացած քահանաների թիվն արդեն 16 է, հայտնում է Նիկոլ Փաշինյանը։

 

«Իմ եղբայրական աջակցության, զորակցության խոսքերը եւ հարգանքներիս հավաստիքը Բարենորոգմանը միացած եւ միանալ պատրաստվող բոլոր քահանաներին։ 

 

Քահանա Հայրե՛ր, նաեւ Ձեր օրհնությամբ եւ ակտիվ մասնակցությամբ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին կբարենորոգվի։ 

 

Նաեւ կոչ եմ անում մեր բոլոր համայնքներին եւ մարզերին, մեր սիրելի ժողովրդին՝ աջակցել, քաջալերել, խրախուսել եւ պաշտպանել Բարենորոգմանը միացած եւ միանալ պատրաստվող բոլոր քահանաներին», - գրել է նա։