«Մտածեցինք սալյուտ է, բայց հետո…». ով է Չաղ Ռուստամի հոր գտնվելու վայրը սպանություն կատարողին հայտնել


«Մտածեցինք սալյուտ է, բայց հետո…». ով է Չաղ Ռուստամի հոր գտնվելու վայրը սպանություն կատարողին հայտնել
Հունվար 9 20:32 2026

Armlur.am-ը գրում է․

Ո՞վ կամ ինչու՞ պետք է սպաներ քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի հորը՝ Ռոբերտ Ստեփանյանին։

ArmLur.am-ին հասած լուրերի նախնական տվյալներով՝ քրեական հեղինակության հորը սպանելու համար գործադրվել է 2 զենք։ Արդյոք սպանության փորձը կապ ունի մեկ տարի առաջ քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության հետ, որի համար որպես կազմակերպիչ մեղադրյալի աթոռին է Չաղ Ռուստամը՝ Ռուստամ Ստեփանյանը, հուսանք՝ կպարզի քննությունը։

Սակայն, սպանությունից 8 օր անց Ներքին գործերի նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ Կոմիտասի պողոտայի 44 շենքի բակում անհայտ անձը տարբեր տրամաչափերի հրազեններով կրակոցներ է արձակել «Տոյոտա» ավտոմեքենայի ուղղությամբ և դիմել փախուստի, ինչի հետևանքով Ռոբերտ Ստեփանյանը մարմնի տարբեր հատվածներում ստանալով հրազենային վնասվածքներ մահացել է։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի 45-ամյա բնակիչը Ռոբերտ Ստեփանյանի՝ ավտոմեքենայում գտնվելու վերաբերյալ տեղեկատվություն է փոխանցել մայրաքաղաքի 41-ամյա բնակչին։ 41-ամյա տղամարդը իր մոտ պահվող ապօրինի զենքերից կրակոցներ է արձակել Ռոբերտ Ստեփանյանի ուղղությամբ, ինչից հետո 41 և 45-ամյա տղամարդիկ դեպքի վայրից դիմել են փախուստի։ ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը։ Երևանի 41-ամյա բնակիչը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Եվ այսպես ArmLur.am լրատվականը դեպքից 8 օր անց կոմիտաս 44 հասցեում էր

Կոմիտասի 44 հասցեում արտասովոր լռություն էր: Շենքի բնակիչներից շատերը վախեցան խոսել դեպքի մասին, նշելով, որ կատարվածից ապշել եմ մտածել են տոնական հրավառություն է, սակայն հետո պարզում են՝ մարդ են սպանել:

Բակում ձյան մեջ թաղված հողաթափեր, դեպքի վայրում դեռեւս իրավապահների կողմից սահմանազատված ժապավեններ:

Դեպքից հետո Ռուստամ Ստեփանյանի հայրական տան դռները փակ էին և որևէ մեկը կատարվածից հետո բնակարանում չի գտնվում: Իսկ ահա իրավապահ համակարգում փնտրում են 45-ամյա ևս մեկ անձի, որը անձամբ է Ռոբերտ Ստեփանյանի գտնվելու մասին կրակոցներ արձակողին տեղեկատվություն փոխանցել, թե Ռոբերտ Ստեփանյանը որտեղ է գտնվում:

ArmLur.am-ին հայտնի է կատարողների ինքնությունները, սակայն նախաքննության շահերից ելնելով այս պահին այն չեն հայտնվում, քանի որ կատարողներց մեկը դեռևս հայտնաբերված չէ, իսկ ահա սպանության գործով ձերբակալված 41-ամյա տղամարդու եւ նրա հարազատների անվտանգությունը ապահովելու համար իրավապահ համակարգը խիստ հսկողություն է սահմանվել հնարավոր վենդետան կանխելու համար։