«Իմնեմնիմի» փոսդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ խափանման միջոցի հարցի քննարկման ամանակ ելույթ ունեցավ Նարեկ Սամսոնյանը։
Նա աբսուրդ որակեց իրենց ազատությունից զրկելը՝ համարելով, որ իրենց պատժում են։
«Ես հինգ անգամ վեց տարվա մեջ անցել եմ քրեական գործերով։ Հինգ անգամ ու արդարացվել եմ, գործերը կարճվել են»-ասաց նա՝ ավելացնելով, որ գլխավոր դատախազությունից ասում են Նարեկ Սամսոնյանի խոսքը քրեականացվում է։
Հանրային մեղադրողն ընդհատեց Սամսոնյանի խոսքը, ասաց, բոլորը բոլորի մասին ինչ ուզեն չեն կարող խոսել։
«Խնդրում եմ ձեզ, երբ մեղավորն ասում է, Ավետյանին ասեն, Ավետյանն անի, դա իմ անձի համար վիրավորական է, հարգարժան դատարան»,-ասաց դատախազը։
Նրա խոսքը բարկացրեց Նարեկ Սամսոնյանին.
«Ներողություն, հարգարժան դատարան, բայց եթե վիրավորվածության մասին խոսենք, ինձ համար բանտում երկու ամիս անցկացնելը ոչ մի բանի համար վիրավորական է։ Ես վիրավորվել եմ նրանից, որ ինձ անմեղ տեղը տարել եք երկու ամիս այնտեղ պահել եք»։
Մանրամասները՝ տեսանյութում։










