«Իմենիմի» փոդքասթի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը 3 ամսով երկարաձգվել է:
Վազգեն Սաղաթելյանին ու մյուս հաղորդավար Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով։ Նրանք մեղադրանքը չեն ընդունում։ Պաշտպանական կողմը սա որակում է որպես քաղաքական հետապնդում։










