Թիվ 16 երթուղու վարորդը հաց ուտելիս ծեծի է ենթարկվել ուղևորի կողմից


Թիվ 16 երթուղու վարորդը հաց ուտելիս ծեծի է ենթարկվել ուղևորի կողմից
Հունվար 9 14:38 2026

Այսօր ժամը 10:00-ի սահմաններում, Թամանցիների փողոցում` վերջնակետում հաց ուտելիս, թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթակվել ուղևորներից մեկի կողմից, հայտնում է «Երևանի ավտուբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։

«Վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և Շտապօգնության ծառայության մեքենայով տեղափոխվել է բուժհաստատություններից մեկը։ Վարորդը դիմել է Ոստիկանություն։

«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն խստորեն դատապարտում է հանրային տրանսպորտի բնականոն գործունեությունը խոչընդոտող այս և նմանօրինակ ցանկացած միջադեպ»,-հայտնում է Գեղամ Ասատրյանը։