«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կալանավորված են շինծու մեղադրանքներով, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Քաղաքական հետապնդումն ակնհայտ է, ազատություն եմ մաղթում բոլոր քաղբանտարկյալներին, ուժ ու կորով եմ մաղթում իրենց ու իրենց ընտանիքներին»,- նշեց նա։
Դանիելյանը վստահ է՝ այս ամենը կանցնի ու ամեն բան կպսակվի հաղթանակով։










