Հովիկ Աղազարյանն ընդդիմադիր դաշտին առաջարկներ է ներկայացրել


Հովիկ Աղազարյանն ընդդիմադիր դաշտին առաջարկներ է ներկայացրել
Հունվար 9 11:25 2026

հարմարվելով նոր աշխարհակարգում ձևավորված չափորոշիչներին ու ոգուն։

 

Արձանագրելով, որ ՀՀ օրվա իշխանությունները Վարչապետի գլխավորությամբ անխոհեմ քաղաքականության արդյունքում ՀՀ-ը կանգնեցրել են բազմաթիվ երևացող և թաքնված մարտահրավերների առաջ, և որ բազմաթիվ օբեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով անհնարին է իշխանությունների կողմից այդ մարտահրավերների կառավարումը, ինչը հիմնավորում է վերջին տարիներին արձանագրված և մեկը մյուսից բխող ձախողումները, որոնց շարունակականության դեպքում շատ գործընթացներ կարող են դառնալ անշրջելի։

 

Արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, վեր է ածվել միանձնյա ու տոտալիտար ղեկավարի, ինչը շատ վտանգավոր է վերջինիս բարոյահոգեբանական, սոցիալական, հասարակական, քաղաքական հոգեվիճակով պայմանավորված։

 

Արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը որպես վարչապետ կարող է վտանգել Հայոց պետականության գոյությունը։

 

Ներքոհիշյալ քաղաքական միավորումները առկախելով գոյություն ունեցող բոլոր տարաձայնությունները ստորագրում են սույն հուշագիրը հետևյալի մասին։

 

Քաղաքական ճակատը մասնակցելու է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին միասնական օրակարգով (ոչ միասնական ցուցակով)։

1․1․ Հաղթել ԱԺ ընտրություններում։

 

1․2․ ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորել ժամանակավոր հավասարակշռված կառավարություն՝ մինիմալ հնարավոր և նպատակահարմար ժամկետով, բայց ոչ ավել քան մեկ տարին (Սահմանադրության 149-րդ և 151-րդ հոդվածները ապահովում են հնարավորություն ձևավորել կառավարություն չորս ամսով)։

 

2․ Ժամանակավոր կառավարության վարչապետը, ԱԺ նախագահը, փոխվարչապետերը ժամանակավոր կառավարության լիազորությունների ավարտից հետո չեն կարող զբաղեցնել որևէ բարձր պետական պաշտոն։

 

3․ Ժամանակավոր կառավարության ձևավորմանը մասնակցելու են ճակատում ընդգրկված բոլոր նախընտրական միավորումները։

 

Ժամանակավոր կառավարության ձևավորման ժամանակ հաշվի են առնվելու նախընտրական մավորումների հավաքած ձայները։

 

4․ Նախընտրական միավորումները, բովանդակությամբ լինելով դաշինք, պետք է հանդես գան մեկ միասնական կուսակցական ցուցակով։

 

5․ Իշխանությունների կամային որոշման արդյունքում քաղաքական ճակատի մեջ գտնվող որևէ քաղաքական միավորման ընտրարշավից դուրս թողնելու դեպքում տվյալ քաղաքական միավորումը նույնպես մասնակցելու է ժամանակավոր կառավարության ձևավորմանը։

 

Քաղաքական ճակատը

 

1․ Հավատարիմ է մնալու ՀՀ միջազգային բոլոր երկկողմ և բազմակողմ համաձայնագրերին և պարտավորություններին։

 

2․ Արգելվելու է 2018 թվականից հետո բարձր պաշտոն զբաղեցրած բոլոր ՀՀ քաղաքացիներին լքել ՀՀ-ն երեք տարի ժամկետով։

 

3․ Հուշագիրը բաց է ստորագրության համար մինչև ԱԺ ընտրությունների քարոզարշավի երկրորդ կիրակի օրը»։