Դա նրանից է, որ մենք կանգնած ենք Լևոն Տեր-Պետրոսյանի նման հսկայի ուսերի վրա


Դա նրանից է, որ մենք կանգնած ենք Լևոն Տեր-Պետրոսյանի նման հսկայի ուսերի վրա
Հունվար 9 09:25 2026

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․

 

«ԿԱՆԳՆՍԾ ՀՍԿԱՆԵՐԻ ՈւՍԵՐԻՆ

 

1675 թվականին Իսահակ Նյուտոնը նամակներից մեկում գրել էր իր ամենահայտնի տողերից մեկը (գուցե թե փոխառնված 12-րդ դարի ֆրանսիացի մեծ փլիսոփա Բեռնար դե Շարտրից).

 

«Եթե ես բոլորից ավելի հեռու եմ տեսել , դա նրանից է, որ կանգնած եմ եղել հսկաների ուսերին»:

 

Եթե Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա թիմը հանդես է գալիս բոլորից ավելի արդիական և ինովատիվ կառավարման լուծումներով, դա նրանից է, որ մենք կանգնած ենք Լևոն Տեր-Պետրոսյանի նման հսկայի ուսերի վրա:

 

Մեր գաղափարներն ու առաջարկվող լուծումները կարող են և պիտի փոփոխվեն ժամանակին համընթաց և առաջընթաց, համարժեք լինելով մեր առկա ռեսուրսներին և դինամիկ զարգացող աշխահին: Բայց հիմքում միշտ դրված է լինելու ռացիոնալ քաղաքական միտքը և ժամանակակից աշխարհի համարժեք ընկալումը:

 

Ծնունդդ շնորհավոր, պարոն Նախագահ»: