Սպասվում է ձյուն


Սպասվում է ձյուն
Հունվար 9 09:11 2026

Երևան քաղաքում՝
Հունվարի 11-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ին կեսօրից հետո դեպի երեկո, 10-ին և 13-ի ցերեկը սպասվում է ձյուն:

Հանրապետության տարածքում`
Հունվարի 11-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-10-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ հունվարի 9-ին, 11-12-ին՝ 17-20 մ/վրկ արագությամբ, լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական
տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 9-ի ցերեկը կբարձրանա՝ 3-5, հունվարի 9-10-ի գիշերը՝ 10-14, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 2-4 աստիճանով։