Առաջիկա և հետագա բոլոր կիրակիներին կմասնակցեմ սուրբ և անմահ պատարագի։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմնականում չեմ հայտարարի, թե որտեղ եմ մասնակցելու պատարագի, ինչու, որովհետև կարծում եմ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կողմնակիցները պետք է պատարագի մասնակցեն բոլոր եկեղեցիներում»,-ասել է Փաշինյանը։










