Անհրաժեշտ է, որ Եվրամիությունը գործընկեր դիտարկի նաև ընդդիմադիր ուժերին․ Արթուր Դանիելյան (Տեսանյութ)


Անհրաժեշտ է, որ Եվրամիությունը գործընկեր դիտարկի նաև ընդդիմադիր ուժերին․ Արթուր Դանիելյան (Տեսանյութ)
Հունվար 8 19:12 2026

Հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում ԵՄ-ի գործընկերը պետք է լինի Հայաստանը՝ ի դեմս բոլոր քաղաքական ուժերի, ոչ թե Հայաստանի գործող իշխանությունը, ասել  է «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Արթուր Դանիելյանը։

«Ժողովրդավարական ընտրությունների իրականացումն  իրենից ենթադրում է, որ դրանք պետք է իրականացվեն ներքին վստահության և ներառականության միջոցով։ Հետևաբար, այս  ծրագիրը, որը ենթադրվում է՝ կիրականացվի  Եվրամիության աջակցությամբ, իրենից պետք է ենթադրի քաղբանտարկյալների ազատ արձակում,  որպեսզի բոլոր քաղաքական ուժերին  տրվեն հնարավորություններ հավասարապես մասնակցելու և իրենց կարծիքն ու մոտեցումները ներկայացնելու Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Հետևաբար, անհրաժեշտ եմ համարում, որպեսզի գործընթացը իրականացվի ոչ միայն պետության ներկայացուցիչների, գործող իշխանության ներկայացուցիչների կողմից, այլև հիմնական գործընկեր  դիտարկվեն  հենց այն քաղաքական ուժերը, որոնք ունեն տարբերվող մոտեցում քաղաքական գործող իշխանությունների գործելակերպի վերաբերյալ։ Ուստի անհրաժեշտ ենք համարում, որ Եվրամիությունը գործընկեր դիտարկի նաև ընդդիմադիր ուժերին»,-ասել է Դանիելյանը։