Ես վարչապետ եմ ձեր առջև, քաղաքացի չեմ, այդ փարեսցիությունն ինչի համար է. Փաշինյանը՝ եկեղեցու գործերում խառնվելու և Սահմանադրական կարգը խախտելու մասին


Ես վարչապետ եմ ձեր առջև, քաղաքացի չեմ, այդ փարեսցիությունն ինչի համար է. Փաշինյանը՝ եկեղեցու գործերում խառնվելու և Սահմանադրական կարգը խախտելու մասին
Հունվար 8 15:07 2026

Ես վարչապետ եմ ձեր առջև, քաղաքացի չեմ, այդ փարսեցիությունն ինչի համար է. լրագրողների հետ ճեպազրույցին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան այն հարցի, թե իրավաբանները հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանը 10 տիրադավ եպիսկոպոսների հետ Հայ առաքելական սուրբ եկեղեցու բարենորգման խորհրդի կազմում ներգրավելով՝ սահմանդրական կարգ է խախտել, և առնվզան 10-ից 15 տարվա ազատազրկում է սպառնում։

 

Նշենք, որ Փաշինյանն այն ժամանակ եկեղեցու դեմ գործընթացներում իր մասնակցությունը ներկայացնում էր որպես շարքային քաղաքացու և եկեղեցու հետևորդի։

 

«Կարող էի գրել Նիկոլ Փաշինյան՝ ՀՀ քաղաքացի, և դուք հարց կտայիք՝ ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյան դուք ինչո՞ւ եք գնացել վարչապետի կեցավայրում կազմակերպել այդ հավաքը և ոչ թե Իջևանի բնակարանի այսինչ հասցեում։ Չեմ կարծում, որ այդտեղ որևէ խնդիր կա։ Ես հանդես եմ գալիս եկեղեցու հետևորդ, նաև հանդես եմ գալիս որպես վարչապետ»,-ասաց նա և սաղմոս մեջբերելով՝ նշեց, որ կհոգնեն անօրինություն փնտրելուց։