Այդ ամենն ասում էի, որովհետև հավատում էի, որ ՀՀ-ում տեղի են ունեցել քաղաքական վերափոխումներ ու ժողովրդավարություն և ազգային նպատակների շուրջ կարելի է համախմբել սփյուռքի ներուժը. ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողի հարցին, թե Արցախում իր հայտնի ելույթի ժամանակ հայտարարում էր, որ եթե հայկական կապիտալը հայրենիք չունի՝ ինչո՞ւ են Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը միլիոնավոր դոլարներ ներդնում հայրենիքում, և բարերարների համար ծափահարություններ էր պահանջում, իսկ հիմա՝ ոչ։
«Հետո պարզվեց այդ բոլորը մոլորություն է, կա տնտեսական հետաքրքրություն՝ կլինի ներդրում, չի լինի տնտեսական հետաքրքրություն՝ չի լինի»,-ասաց նա՝ նշելով, որ այդ ամենում համոզվել են՝ ուսումնասիրելով 1992-2018թթ.-ին Հայաստանի համահայական հիմնադրամի համագործակցության շրջանակներում ինչքան գումար է հավաքվել և ՀՀ-ում ինչքան ներդրում է արվել։










