Նիկոլ Փաշինյանն իրեն սպասարկող մեքենայի համարը փոխում է, որովհետև հայերեն «ՍՍ»-ն արձանագրվել է որպես Սերժ Սարգսյանի անվան տառեր


Նիկոլ Փաշինյանն իրեն սպասարկող մեքենայի համարը փոխում է, որովհետև հայերեն «ՍՍ»-ն արձանագրվել է որպես Սերժ Սարգսյանի անվան տառեր
Հունվար 8 13:55 2026

ՀՀ վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի գործող «001 ՍՍ» համարանիշը նախատեսվում է փոխարինել ընդամենը մեկ նիշով՝ «1»-ով ու ՀՀ դրոշով։

 

Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե պետական որոշակի ատրիբուտներ կան, որ պարտավոր են պահել։

 

«Դա պահելը մեր անձնական քմահաճույքի հարց չէ, այլ՝ պետական արարողակարգերի հարց է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

 

Ըստ Փաշինյանի՝ մեքենայի համարը փոխել են, որովհետև գործող համարանիշի վրա գրվող հայերեն «ՍՍ»-ն արձանագրվել է որպես Սերժ Սարգսյանի անվան տառեր։

 

«Իսկ մենք կարծում ենք, որ համարանիշը չպետք է որևէ մեկի անվանատառը կրի, այսինքն՝ հիմա ես էլ չպետք է գրեմ ՆՓ-001»,- ընդգծեց նա։