Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ զգոն լինել եւ չտրվել խարդախությունների․ Փաշինյան


Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ զգոն լինել եւ չտրվել խարդախությունների․ Փաշինյան
Հունվար 8 10:08 2026

Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին զգոնության կոչ է անում։

«Քաղաքացուց ստացած նամակի հետքերով․ 

«Այսինչ Այնինչյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2025 թվականի հունիսի 07-ից մինչև հունիսի 09-ն ընկած ժամանակահատվածում «Տելեգրամ» հավելվածով «Alisa» և «Arammita» բաժանորդներն իրեն առաջարկել են օնլայն գումար աշխատելու տարբերակ, որով պետք է գումար ներդներ և դրանից ստանար շահույթ: 

«Alisa» բաժանորդն իրեն առաջարկել է 0000 0000 0000 0000 քարտային հաշվեհամարով Տաթևիկին փոխանցել 2.000 ՀՀ դրամ, այնուհետև որպես շահույթ իր քարտին է վերադարձվել 3.000 ՀՀ դրամ, այնուհետև նույն հաշվեհամարին փոխանցել է 26.000 ՀՀ դրամ, հետ է ստացել 37.000 ՀՀ դրամ, որից հետո նույն հաշվեհամարին է փոխանցել ընդհանուր 2 միլիոն 419 հազար 724 ՀՀ դրամ, սակայն վերջինս հրաժարվել է իր գումարը հետ վերադարձնել՝ պատճառաբանելով, որ գումարը սխալ է կանխիկացրել»: 

Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ զգոն լինել եւ չտրվել խարդախությունների», - գրել է նա։