«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․
«Բարձրագույն կրթության ոլորտում այսօր լրջագույն խնդիրներ կան․ ուսանողները բախվում են բազմաթիվ դժվարությունների, իսկ մասնագիտական կրթությունը հաճախ մնում է երկրորդ պլանում։
Հայաստանում կրթությունը ոչ միայն թանկ է, այլև շատ դեպքերում՝ անհասանելի, հատկապես սոցիալական խոցելի խավերի և հեռավոր բնակավայրերի ուսանողների համար։
Սրանք խնդիրներ են, որոնք պետք է լուծել։ Եվ մենք չենք սահմանափակվում միայն դրանք մատնանշելով․ առաջարկում ենք լուծման մեր տարբերակը»։










