«Ինձ այլևս չեմ պատկերացնում ամուսնացած». Անահիտ Սիմոնյան


«Ինձ այլևս չեմ պատկերացնում ամուսնացած». Անահիտ Սիմոնյան
Հունվար 7 22:18 2026

«Իմ կյանքում շատ հարվածներ եղան, բայց ես դրանից ավելի ուժեղացա: Փոքրուց հայրս տղայի նման է մեզ մեծացրել, պատրաստակամ կյանքի յուրաքանչյուր հարվածներին, դրա համար էլ կարողացել եմ չկոտրվել ու առաջինը հենց իմ տղայի համար, որովհետև այսօր մենք իրար ունենք՝ ես իրեն, ինքը՝ ինձ: Հիմա էլ ես եմ փորձում նրան այդպես դաստիարակել, որպեսզի նա ամուր կանգնած լինի ոտքերի վրա: 

 

Արմանը չի սիրում ուշադրություն և հանրային ուշադրությանը պատրաստ չէր, երբ փողոցում մոտենում էին իրեն, նկարվում կամ փաթաթվում: Ինքը սիրում է այստեղ, իրեն դուր է գալիս իր դպրոցը, արդեն ունի ընկերներ, նաև Երևանի ընկերների հետ է կապը պահում»,-Menu AM-ի փոդքասթի շրջանակներում պատմել է երգչուհի Անահիտ Սիմոնյանը: Նա նաև նշել է, որ ինքն իրեն այլևս չի պատկերացնում ամուսնացած: «Հաստատ կարող եմ ասել՝ ոչ»,- նշել է երգչուհին: