Նիկոլ Փաշինյանը թույլ ղեկավար է և չի կարող պաշտպանել Հայաստանը. այն դեպքում, երբ Ադրբեջանը մեծացնում է իր բանակի ծախսերը, Փաշինյանը կրճատում է մեր ռազմական բյուջեն, հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը։
Նա շեշտել է՝ մեր երկիրը կարող է պաշտպանել միայն ուժեղ առաջնորդը։
«Մեր ձևով» ժողովրդական շարժումը այս առնչությամբ նույնպես շեշտում է՝ Ադրբեջանը շարունակում է զինվել. մեծացրել է իր անվտանգային բյուջեն (ընդհանուր ծախսերի 28.9 տոկոսը)։
«Նրանք զգում են մեր երկրի ղեկավարի թուլությունը, որը կրճատել է պաշտպանական բյուջեն։
Սա երկար չի շարունակվելու։ Սամվել Կարապետյանն ուժեղ առաջնորդ է, որը գիտի` ինչպես առաջնորդել մեր ապագան՝ հզոր անվտանգային թիմի հետ միասին:
Խաղաղություն կարող է ապահովել միայն ուժեղ առաջնորդը։ Եվ մենք դա կապահովենք»,- շեշտել է «Մեր ձևով» շարժումը










