ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը ամոթ է համարում իր մասին տարածվող լուրերը։ Դրանք համարում է կեղծ ու հնարած։
«Ասում են՝ ես 2-3 տարեկան երեխա ունեմ, բացի իմ երեք երեխաները։ Իբր ես հանդիպում եմ իմ ընկերոջ աղջկա հետ, որը նույնպես իրականությանը չի համապատասխանում։ Ասենք, դուք չե՞ք ամաչում»,-հայտարարում է Ալեն Սիմոնյանը։
Նշենք, տևական ժամանակ լուրեր էին պտտվում, որ Ալեն Սիմոնյանը հանդիպում է, նաև ապրում է դերասանուհի և մոդել Անելյա Գուբրյանը հետ, որն իր ընկերոջ աղջիկն է։ Ի վերջո, Սիմոնյանը բաժանվեց կնոջից՝ Մարիամ Մարգարյանից ու պաշտոնապես հայտարարեց այդ մասին։
Համացանցում տարածված տեսանյութերում երևում է, որ Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին երեկ մասնակցել է նաև Անելյա Գուբրյանը։










