«Դա շատ կարևոր խնդիր է, այս ուսումնական տարին հայտարարել ենք անվտանգ և ապահով կրթության տարի՝ նպատակ ունենալով նաև բարձրացնել աշակերտների, ուսուցիչների իրազեկվածությունը տարբեր հարցերի վերաբերյալ»,- ասուլիսում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, որ դպրոցներում շրջանառվում են թմրամիջոցներ, ի՞նչ է անում նախարարությունը կանխելու համար։
Ժ. Անդրեասյանի խոսքով, իրականացվում է միջգերատեսչական աշխատանք, ակտիվ աշխատում են ՆԳՆ և մյուս գործընկերների հետ։
«Մենք մեր կողմից շատ աչալուրջ ենք։ Շատ հաճախ խնդիրների մասին ահազանգում են դպրոցները։ Ցավոք, թմրանյութերն այսօրվա իրականության մի մասն են, որը չպետք է լինի, բայց կա, և դպրոցները պաշտպանելու կարիք կա։ Այստեղ ես մեր անելիքը տեսնում են անվտանգության ստանդարտների սահմանման, դրանց իրացման մեջ»,- ասաց նախարարը։










