Հունվարի 12-ին տեղի կունենա Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստը


Հունվարի 12-ին տեղի կունենա Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստը
Հունվար 7 12:41 2026

Հունվարի 12-ին՝  ժամը  16:00-ին, Վերաքննիչ քրեական դատարանում նշանակված է  Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ գործով դատական նիստը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա փաստաբան Գայանե Պապոյանը:

Փաստաբանի փոխանցմամբ՝  դատական կազմը ներկայացնում են նախագահող դատավոր Հարություն Պետրոսյանը, Մակար Կիրակոսյանը և Արմեն Բեկթաշյան։

Հիշեցնենք, որ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին ազատազրկման է դատապարտվել 6 տարի 3 ամիս ժամկետով։ Նա «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն է։

Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Համբարձումյանը կալանավորվել էր, հետո 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել:

ՔԿ-ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։ 

Նշենք, որ Դավիթ Համբարձումյանը կալանավորվել էր հենց «Զվարթնոց» օդանավակայանում: