Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանն այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվող պատարագին ներկայացել էր աչքի ընկնող զարդերով։
NEWS.am–ը փորձեց պարզել, թե ինչ արժեն Աննա Հակոբյանի կրած զարդերը։ Հակոբյանը իտալական «Casato» բրենդի «Aphrodite» հավաքածուի զարդերն է կրում։ Ուսումնասիրելով համացանցում եղած տվյալները, պարզեցինք, որ ականջօղերի արժեքը շուրջ 2,5 մլն դրամ է, վզնոցինը՝ 3,5 մլն դրամ, մատանու արժեքը՝ շուրջ 2 մլն դրամ։ Այսինքն, Աննա Հակոբյանի Սուրբծննդյան հանդերձանքի միայն զարդերի ընդհանուր արժեքը 8 մլն դրամ է։










