Փաշինյանը պնդում է՝ եկեղեցու վերնախավը աղանդավորական տրամաբանության մեջ է


Փաշինյանը պնդում է՝ եկեղեցու վերնախավը աղանդավորական տրամաբանության մեջ է
Հունվար 6 15:16 2026

Այսօր շատ են ասում, թե կառավարությունը գործում է եկեղեցու դեմ. Կառավարությունը չի գործել, չի գործում և երբեք չի կարող գործել եկեղեցու դեմ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Նրա խոսքով՝ կառավարությունը Հայաստանյանց Առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ է.«Մենք ընդամենը եկել ենք արձանագրելու, որ ոմանք փորձ են անում որպես հենակետ օգտագործել եկեղեցին պետության դեմ։ Եվ ես՝ որպես ՀՀ ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, ասում եմ, որ մենք դ թույլ չենք տալու։ Այն մարդիկ, ովքեր եկեղեցին հասցրել են այս կետին, հերձված են դարձել։ Ցավոք, այսօր եկեղեցու փաստացի պետը և իր վերնախավը աղանդավորական տրամաբանության մեջ են, հերձվածի մեջ են։ Մենք պետք է Հայաստանյանց Առաքելական սուրբ եկեղեցին ազատենք հերձվածից»։