Ես ի սկզբանե հույս ունեի, որ Տեր Վրթանեսը դարձի կգա՝ բայց հետագա իր հայտարարություններից ու գործողություններից հետո ունեմ այն համոզմունքը, որ տատասկոտ ճանապարհը շարունակվում է, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Նա նշեց, որ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը համարում է հակասահմանադրական, հակականոնական, հակաբարոյական և հակազգային. «Ես իմ դիրքորոշումը հրապարակային արտահայտել եմ և անհատապես, և հայտարարությամբ: Դիրքորոշումս հստակ է՝ իշխանությունների կողմից եկեղեցու դեմ ապօրինի ոտնձգությունների, ինչպես նաև Վրթանես Սրբազանի գործողությունների վերաբերյալ»:










