Թալինի եկեղեցում գտնվող ոստիկանները, իշխանությունների խմբակը գործում են օրենքից դուրս․ Աբրահամյան


Թալինի եկեղեցում գտնվող ոստիկանները, իշխանությունների խմբակը գործում են օրենքից դուրս․ Աբրահամյան
Հունվար 6 11:08 2026

Իշխանության զոռբայությամբ, Թալինի Եկեղեցում կարգալույծ եղածի կողմից անցկացվող միջոցառումը պատարագ չի կարող համարվել, իսկ հոգևորականների մուտքը Եկեղեցի կամ այնտեղ պատարագի անցկացմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի է:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 

 

«Ըստ այդմ` տեղի իշխանությունների խմբակը, Թալինի եկեղեցում գտնվող ոստիկանները, գործում են օրենքից դուրս:

 

Իշխանության կողմից նախաձեռնվող միջոցառումը, որը ոչ մի կապ չունի պատարագի հետ նույնն է, ինչը «Ուր որ գնաս, հետդ կգամ» երգի ներքո ցատկողների միջոցառումը, որտեղ որևէ հոգևոր բան գոյություն չունի:

 

Ապօրինությունը, ինքնախաբեյությունն ու ծաղրի առարկա դառնալը սրանց համար սովորական վիճակ է դարձել, որի ապահովման հովանավորները ուժային կառույցներներն են, ապօրինի հանձնարարություններ կատարողները, մնացած երևացող կամ չերևացող պաշտոնատար անձինք են»,-գրել է նա։