Վեհափառ Հայրապետը Քրիստոսի ծննդյան լույսն է բաժանում հավատացյալներին


Վեհափառ Հայրապետը Քրիստոսի ծննդյան լույսն է բաժանում հավատացյալներին
Հունվար 5 22:14 2026

Մայր Աթոռում տեղի է ունեցել Սուրբ ծննդյան Ճրագալույցի պատարագը, որից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, ավետելով Քրիստոսի ծնունդը, վառած մոմով իջել է խորանից և հավաքված հավատացյալներին լույս բաժանել։

Այսօր բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: «Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:

Ս. Էջմիածնի Մայր Տաճարում տեղի է ունենաց Ս. Ծննդյան ճրագալույցի պատարագին մասնակցեց Վեհափառը, որը  եկեղեցական թափորի ուղեկցությամբ եկավ Մայր Տաճար։ Տաճարում հավատացյալներն օրհնություն ստացան Վեհափառից։