Դժվար է ասել՝ սա պայմանավորվածության արդյունք է, թե պարզապես Մադուրոյի բախտը բերել է. Սուրեն Սարգսյան


Դժվար է ասել՝ սա պայմանավորվածության արդյունք է, թե պարզապես Մադուրոյի բախտը բերել է. Սուրեն Սարգսյան
Հունվար 5 13:33 2026

Իրականում ես կարծում եմ, որ Մադուրոյի բախտը խիստ բերեց: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

 

 

«1. Չէ՞ որ նա կարող էր արժանանալ, ասենք, Քադաֆիի կամ Սադամի ճակատագրին։ Սակայն դա տեղի չունեցավ։ Փոխարենը նա կկանգնի ամերիկյան դատարանի առջև՝ ունենալով բոլոր այն իրավունքները, ինչ ունի ցանկացած այլ մեղադրյալ ամերիկյան հողի վրա։ 

 

2. Հատկանշական է, որ նրա գործը քննվելու է Նյու Յորքի դատարանում։ Այդ նահանգում մահապատիժը արգելված է։ Ավելին՝ նրան առաջադրված են այնպիսի մեղադրանքներ, որոնց համար մահապատիժ չի կիրառվում։

 

3. Նա ունի կյանքի և մարդկային արժանապատվության իրավունք, և նրա նկատմամբ չի թույլատրվում խոշտանգում, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք։

 

4. Նրա դատավարությունը և պատժի կրումը լինելու է հանրային ուշադրության կենտրոնում, ինչը լրացուցիչ պաշտպանական մեխանիզմ է նշանակում նրա համար։

 

5. Նրա համար դատավորին չեն զանգելու և ասեն, թե ինչ վճիռ կայացնի:

 

6. Վերջիվերջո, նա Բաքվի բանտում հայտնված հայ չէ՝ դրա բոլոր ծանր հետևանքներով։

 

Հիմա, այսքանից հետո, դժվար է ասել՝ սա պայմանավորվածության արդյունք է, թե պարզապես նրա բախտը բերել է»,-գրել է նա: