Նկարից արդեն իսկ պարզ է, թե ինչպիսի պայմաններում են ստորագրում այս հուդայագիրը․ Տեր Զարեհ


Նկարից արդեն իսկ պարզ է, թե ինչպիսի պայմաններում են ստորագրում այս հուդայագիրը․ Տեր Զարեհ
Հունվար 5 10:08 2026

Պարզ մաթեմատիկա է, սենյակում կա մեկ աթոռ և ինը հոգի, հիմա հարց՝ ինչպե՞ս են ինը հոգով տեղավորվել միակ աթոռի վրա, նման հարց է հնչեցրել Տեր Զարեհ քահանա Աշուրյանն՝ անդրադառնալով տիրադավների հայտարարությանը։

 

«Որքան փորձեցի իննին միասին տեղավորել, միևնույնն է, չստացվեց, մնում է մեկ տարբերակ. մեկը նստած է եղել, մյուսները` կանգնած։

 

Հաջորդ հարցը, իսկ կարո՞ղ եք կռահել, թե ո՞վ է եղել այն միակն, ում համար աթոռ են դրել։

 

Իսկ եթե անկեղծ, ապա ես ամաչում եմ այս տեսարանի համար։

 

Նկարից արդեն իսկ պարզ է, թե ինչպիսի պայմաններում են ստորագրում այս հուդայագիրը»,- նշել է Տեր Զարեհը։