Այսօր ժամը՝ 21։15֊ին աստղագիտական տեսակետից կարևոր իրադարձություն է սպասվում․ աստղաֆիզիկոս


Այսօր ժամը՝ 21։15֊ին աստղագիտական տեսակետից կարևոր իրադարձություն է սպասվում․ աստղաֆիզիկոս
Հունվար 3 20:21 2026

Աստղաֆիզիկոս Հայկ Հարությունյանը գրում է․

 

«Այսօր աստղագիտական տեսակետից կարևոր իրադարձություն է սպասվում, որը գրեթե միշտ անուշադրության է մատնվում։ Երեկոյան Երևանի ժամանակով ժամը՝ 21։15֊ին մեր մոլորակն անցնելու է իր մերձարևով, որը նրա ուղեծրի` Արեգակին ամենամոտ կետն է։ Մինչև այսօր բազմաթրվ տպագիր տեքստերում կհանդիպեք այդ կետի հունական պերիհելիոն կամ ձևափոխված պերիհելիում ձևը, սակայն մերձարև հայերեն բառը, որը ճշգրիտ արտահայտում է դրա իմաստը, բոլոր տեսակետներից ավելի ընդունելի է։

 

Այդ պահին Երկիրը կգտնվի Արեգակից 147099894 կմ հեռավորության վրա։ Դրանից հետո մեր մոլորալը, շարժվելով իր էլիպսաձև ուղեծրով, կսկսի աստիճանաբար հեռանալ մեր մայր աստղից։ Այս տարի այն իր հեռարևին կհասնի հուլիսի 6֊ին ժամը 21։30֊ին։ Այդ ժամանակ Երկրի հեռավորությունն Արեգակից կհասնի 152087774 կմ` գրեթե հինգ միլիոն կիլոմետրով ավելի, քան այսօր»։