Տղաս ինձ մի անգամ ասաց Հատիս սարից ամբողջ Երևանը երևում է, Մասիս սարը երևում է, Արագած լեռը, Սևանը, ու տպավորվեց, որ Հիսուսի արձանը կարելի է Հատիս սարի վրա կառուցել, հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:«Ես դա անում եմ և մեծամասնությունը կողմ է դրան, իսկ մնացածը՝ ժամանակն արդեն ցույց կտա, թե ինչ լավ բան ենք անում մենք՝ ճանաչելու համար, հզորության համար: Սա պետք է լինի ազգային վերածննդի ներքին համերաշխության խորհրդանիշ», - նշել է Ծառուկյանը:
Հաղորդվում է, որ Հիսուսի արձանի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականին: Համալիրն իր մեջ ներառելու է թանգարան, հանգստի գոտիներ, ճոպանուղի, խանութներ, սննդի օբյեկտներ, գիշերակացի օբյեկտներ, իսկ մի անկյունում կառուցվելու է Նոյան Տապանը:
«Դիմեցի ժողովրդին և ասացի՝ ով կցանկանա, կարող է գալ մասնակցել, աղոթքը շուրթերին գա բարձրանա մի քար դնի, մի ճյուղ դնի, իրեն համապատասխան մի աշխատանք կատարի, հավաստագիր կստանա, որ ինքը մասնակցել է այդ շինարարությանը, և դա կլինի ազգային կառույց: Հիմա տեսնում եմ, որ հարյուրներով, հազարներով գալիս են Հայաստանից և արտասահմանից», - հայտնել է Ծառուկյանը:










