Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում


Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Դեկտեմբեր 31 12:35 2025

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հայտնում են․

«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից տարեմուտի շեմին ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:

Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր նահատակների հիշատակին»: